Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Քոսը «ճանապարհորդողների» հիվանդություն է

Քոսը «ճանապարհորդողների» հիվանդություն է

Քոսով ամեն տարի հիվանդանում են հազարավոր մարդիկ: Քոսի հարուցիչը տիզի հատուկ ձեւերից է, որ բազմանում է միայն մարդու մաշկի վրա եւ երեւում է միայն մանրադիտակով: Հարուցիչը փոխանցվում է անմիջական շփման միջոցով, ինչպես նաեւ անկողնային պարագաների, հագուստի, սրբիչների ու այլ իրերի միջոցով:

 

Քիչ չեն դեպքերը, երբ վարակը տարածվում է հյուրանոցների լոգարաններից: Նույնիսկ դեպքեր կան, երբ վարակի աղբյուր են հանդիսանում վարակված տնային կենդանիները: Քոսի հիմնական ախտանշաններն են ուժեղ քորը, որը սաստկանում է հատկապես երեկոյան, ուժեղ ցանը` հատկապես ոտքերի ու ձեռքի վրա, իսկ երեխաների մոտ ցան կարող է լինել նաեւ դեմքի վրա:

 

Հիմա տարածված է ավելի շատ քոսի թույլ տեսակը, որի ժամանակ առկա է աննշան ցան փորի եւ կոնքերի հատվածում: Երբեմն կարող է նույնիսկ քոսը քոր չառաջացնել: Պետք է նշել, որ հիվանդությունը վտանգավոր ընթացք չի ունենում միայն այն ժամանակ, եթե շուտ դիմում են բժշկի: Հիվանդության բարձիթողի վիճակը կարող է նույնիսկ հանգեցնել գիշերային անքնության, իսկ քրոնիկական անքնությունն արդեն կարող է նեւրոզի պատճառ հանդիսանալ:

 

Չհետեւելով հիվանդության ընթացքին ու բուժում չստանալու արդյունքում անխուսափելի են մաշկի թարախային պրոցեսները, որոնք էլ իրենց հերթին կարող են վարակի պատճառ հանդիսանալ: Նման խորացումներից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել ուրիշի անկողնում քնելուց, ուրիշի հագուստ, սրբիչ, ձեռնոց կամ այլ իր օգտագործելուց: Պետք է խուսափել թափառական շներից ու կատուներից: Մաշկի վրա որեւէ կասկածելի ցանի առկայության դեպքում անպայման պետք է դիմել բժշկի:

 

Ժամանակակից դեղորայքային պրեպարատները հիվանդության հետ իրենց «հաշիվները կարող են մաքրել» 5-7 օրվա ընթացքում, բայց դեղորայքն անպայման պետք է ընտրի բժիշկ-մաշկաբանը: Ինքնաբուժումը կարող է բազում ալերգիաների պատճառ հանդիսանալ: Հիվանդի կեղտոտ հագուստը պետք է լվանալ անպայման եռացնելով 2 տոկոսանոց սոդայի լուծույթի, կամ ցանկացած լվացքի փոշով` 5-10 րոպե տեւողությամբ:

 

Առաջարկում ենք քոսի բուժման մի քանի ժողովրդական միջոցներ, սակայն մինչ դրանց գործածումն անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ հնարավոր են հակացուցումներ:

 

-  Մանրացրած դափնու տերեւներին ավելացնել կարագ ու ստացված զանգվածը քսել վարակված մասերին:

 

-  Կանթեղախոտի 1 բաժին թարմ հյութին ավելացնել 4 բաժին վազելին ու քսել մաշկի վարակված հատվածներին, կրկնելով մի քանի օր: Այն բավականին թեթեւացնում է հիվանդի վիճակը:

 

-  Ընկուզենու կտրատած մատղաշ տերեւերից ու պտուղներից պատրաստված 20գ հումքին ավելացնել 1 բաժակ եռջուր, թրմել 20 րոպե ու ստացված հեղուկը մերսման ձեւով քսել վարակված հատվածներին:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ